ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չկա»,- փաստում է Էրդողանը

«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չկա»,- փաստում է Էրդողանը
20.02.2009 | 00:00

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԿՐԱԽԸ
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի (www.ararat-center.org) «Արտասահմանյան մամուլի տեսություն» (19.02.2009) էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայի վարչապետ Թ. Էրդողանի հայտարարությունը գալիս է վերջ դնելու հայ-թուրքական տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտությունից» սկիզբ առած անհիմն սպասելիքներին։ Թուրքիայի վարչապետը շատ պարզ ու հստակ ասել է այն, ինչ Հայաստանի ղեկավար շրջանակները չեն ուզում ո՛չ տեսնել, ո՛չ լսել. Թուրքիան և Ադրբեջանը միասին են քաղաքականություն մշակել Հայկական հարցում և շարունակում են համատեղ ու հետևողականորեն իրականացնել այն. «Մենք միասին ենք սահմանել այս դիրքորոշումը և այսօր շարունակում ենք հետևել դրան» (տե՛ս «Премьер-министр Турции: §В нашей позиции по Нагорному Карабаху нет изменений», www.regnum.ru/news/1127190.html)։ Ավելին, ըստ Էրդողանի, «Լեռնային Ղարաբաղի հարցում մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չկա»։ «Ադրբեջանի իրավացիությունը սահմանված է ՄԱԿ-ի բանաձևերով»:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի քաղաքականության հայտարարված նպատակն Արցախի բռնազավթումն է, իսկ չհայտարարված նպատակներն են Սյունիքի բռնազավթումը, Թուրքիայի հետ Նախիջևանի տարածքով ցամաքային կապ հաստատելը, Հայաստանը նաև հարավից շրջափակման ենթարկելը և, իբրև այս ամենի արդյունք, Հայաստանն աշխարհի քարտեզի վրայից ջնջելը։ Թուրքիայի պետության ներկա վարչակարգը, ի դեմս Թ. Էրդողանի, հաստատում է իր համահեղինակությունն այս ցեղասպան քաղաքականությանը։
Հարց է առաջանում. ինչպե՞ս է ՀՀ ղեկավարությունը պատկերացնում Թուրքիայի ուղղությամբ իր «բացվելը»` առանց որևէ նախապայմանի հարաբերությունները «կարգավորելը», եթե այդ պետության ղեկավարությունը բացահայտ խոստովանում է իր թշնամական նպատակները Հայաստանի նկատմամբ։ Նույնիսկ եթե մոռանանք Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը` իր բազմաթիվ դրսևորումներով հանդերձ, հենց թեկուզ միայն Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի քաղաքականությունը բավական է, որպեսզի պարզ լինեն հայ-թուրքական հաշտեցման պատրանքները և «ֆուտբոլային դիվանագիտության» մեռելածին բնույթը։
Ինչպես փաստում է www.ararat-center.org-ը Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե իբր Թուրքիան վերանայել է իր այն քաղաքականությունը, որը նախատեսում է հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում միայն այն ժամանակ, երբ վերջինս դադարեցնի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի բռնազավթումը:

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ